Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Սրտի բնածին արատներ. միջփորոքային խտրոցի արատ

Միջփորոքային խտրոցի արատը տարածված բնածին արատներից է։ Հեմոդինամիկայի խանգարումները կախված են արատի չափից։ Միջփորոքային միջնապատի աննշան արատները արյան շրջանառության վրա նկատելիորեն չեն ազդում։ Մեծ արատների դեպքում (որոնք հիմնականում լինում են խտրոցի թաղանթային մասում) զարկերակային արյունը մեծ քանակով անցնում է աջ փորոք։ Դա բարձրացնում է ճնշումն արյան փոքր շրջանառության մեջ, ինչպես նաև՝ սրտի աջ կեսում, որի հետևանքով աջ փորոքը ենթարկվում է հիպերտրոֆիայի, իսկ թոքային զարկերակը լայնանում է։


Միջփորոքային խտրոցի փոքր արատի միակ նշանը կոպիտ քերծող բնույթի սիստոլային աղմուկն է, որը լսվում է կրծոսկրի ձախ եզրին մոտ, III-IV միջկողային տարածության մեջ։

 

Մեծ արատների դեպքում, արյան փոքր շրջանառության ծանրաբեռնվածության պատճառով, հաճախ դիտվում է թոքաբորբի հակում, հևոց, երբեմն՝ ֆիզիկական թերզարգացում։

 

Զննելիս հնարավոր է հայտնաբերել սրտային կուզ, որն առաջանում է աջ փորոքի չափերի զգալի մեծացման դեպքում։ Հաճախ այդպիսի հիվանդների մոտ հայտնաբերվում է նաև սիստոլային դողոց։

 

Մրջփորոքային խտրոցի արատին բնորոշ է սիստոլային աղմուկը, որը լսվում է՝ I տոնի հետ միասին և վերջանում է II տոնով։ Աղմուկը լինում է կոպիտ արտահայտված, ամենից լավ լսվում է կրծոսկրի վրա կամ նրանից ձախ՝ III -- IV միջկողային տարածության մեջ, տարածվում է դեպի աջ ու ձախ, բայց ոչ խոշոր անոթների ուղղությամբ։ Երեխաների մի մասի մոտ, թոքային զարկերակի, փականների ֆունկցիոնալ անբավարարության հետևանքով, լսվում է կարճ դիաստոլային աղմուկ: II տոնը թոքային զարկերակի վրա հաճախ լինում է ուժեղացած։ Զարկերակային արյան ճնշումն ընկնում է։

 

Էլեկտրասրտագրական փոփոխությունները կախված են զարկերակ-երակային արյան հոսքի չափից և թոքային ճնշման բարձրության աստիճանից։

 

Ռենտգենյան հետազոտության ժամանակ, եթե արատը փոքր է, սրտի ձևը և չափերը կարող են լինել նորմալ։ Մեծ անցքի դեպքում նկատվում է սրտի աջ ու ձախ մասերի մեծացում, թոքային զարկերակի ճյուղերի լայնացում և արտահայտված անոթազարկ։


Աջ փորոքի զոնդավորումը հայտնաբերում է ճնշման բարձրացում և թթվածնի պարունակության ավելացում։

 

Փոքր անցքի դեպքում կանխագուշակումը բարենպաստ է։ Հիվանդը կարոդ է նույնիսկ չիմանալ իր հիվանդության մասին, սովորել, ապրել նորմալ կյանքով։ Մեծ արատների դեպքում երեխաները մանկական տարիքում կարող են մահանալ թոքաբորբերից, իսկ ավելի ուշ՝ սրտային անբավարարությունից։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

23.02.2016

Հարգելի  Termine, բարև Ձեզ: Միջփորոքային միջնապատի դեֆեկտը ներարգանդային զարգացման արատ է: Այդ երեխաների մոտ հիմնականում իմունիտետը ցածր է, հարկավոր է անընդհատ իմունիտետը բարձրացնող միջոցներ տալ: Ցանկալի է դիմել տեղամասային մանկաբույժին:

Մեդ-Պրակտիկ

23.02.2016

Հարգելի  Luiza, միջփորոքային միջնապատի դեֆեկտը ներարգանդային զարգացման արատ է և կախված, թե դեֆեկտը  միջնապատի որ հատվածում է, այն կարող է ինքնուրույն փակվել կամ լինել վիրահատության կարիք:,Եթե դեֆեկտը միջնապատի մկանային հատվածում է,,ապա այն ժամանակի ընթացում փակվում է և խնդիրներ չի առաջացնում:,Եթե դեֆեկտը շարակցահյուսվածքային հատվածում է,,ապա կարող է առաջանալ վիրահատության կարիք,կապված դեֆեկտի չափերից: Ամեն դեպքում անհրաժեշտ է անընդհատ հսկողություն:

Մեդ-Պրակտիկ

02.02.2016

Հարգելի Mariam, բարև Ձեզ: Դա կախված է օրգանիզմի ընդհանուր վիճակից, սրտի ֆունկցիոնալ վիճակից: Հարկավոր է խորհրդակցել սրտաբանի հետ: Բազմաթիվ կանայք հղիանում և ծննդաբերում են սրտային խնդրիներով: Հուսահատվել պետք չէ:

Ալբինա

01.02.2016

Բարև ձեզ.իմ աղջկա մոտ 20 շաբաթական հղիության ժամանակ դոպլեռ հետազոտության ժամանակ ասեցին որ երեխայի մոտ առկա է սրտի միջփորոքային միջնապատի դեֆեկտ.մի փորոքը մի փոքր մեծ է.և երկու անոթների արյունը լցվում է նույն տեղը.ցանկանում եմ իմանալ որքանով է այն վտանգավոր և ինչ է սպասվում մեր փոքրիկին ծնվելուց հետո

Ani

31.01.2016

Hargeli bjishk es 26 shabatakan hxi em u dopler hetazotutyan jamanak asacin vor im baliki srti anotneri hatvacum poqrik ancq e arajaceĺ ev cnveluc heto petq e srtabanner@ nayen ,uzum em imanal hnaravor e hxiutyan hetaga @ntacqum ancq@ mecana ev cnveluc heto lurj xndirner arajanan xndrum em patasxaneq.

Karine

26.01.2016

Barev cez bgishk jan. im axjiky 3 tarekan er erb bgishky nra srtic axmuk lsec. exoov stugecin asecin vor srti cax poroqy ajic erkar e. caxy 1,6smer isk ajy 1,7sm u asec vor anhangstanal petq che erexayi mot aveli shut yurahatkutyun e qan arat. asec mi qani tari heto noric stugen hnaravor e vor arden amen inch normal lini. hima arden erexas 6tarekan e tara urish bgshki mot stugec, xndiry nuynn e mnacel. bayc es bgishky aveli lurj motecum cuyc tvec. asec vor erexan petq e hskoxutyan tak lini.6-12amisy mek hetazotvi tesnenq chi bardacel? Ezrakacutyuny- mitral pakani prolaps, anbavararutyun.xndrum em kaseq shat e vtangavor? es shat em vaxenum. de axjik erexa e hetagayum hxiutyun cnndaberutyun e spasvum iren ed ameni mijov kkaroxana ancnel? isk Astvac mi arasce hankarc harcy hasni virahatutyan draniC heto kmorananq ed xndri masin? Iskhnaravor e vor xndiry erexayi motic verana? Naxoroq shat shnorhakalutyun patasxani hamar.

Termine

23.01.2016

Barev dez erexas 2 tarekan uni srti michporaqain ancq shat shut e hivandanum hamarya shapatm mek jermutyune bardranum shat bardr naev arajanum e angina ardyoq aid hivandanale srti het kap uni

Luiza

23.01.2016

Barev dez xndrum em patasxaneq im garcin im txas arden 2 tarekan e uni srti mijnapati ancq mij poroqayin rusastanum 6 amsakan shrjanum asacin shtap virahatutyun menq ekanq Hayastan ev bjishhke mez asac araijm virahatelu karik chuni mez kanchel e stugman 4 tarekan jamanak es bjishkin harcreci karox e anqe pakvi bjishke skzbic asac che baic heto asec karox e uzum em imanam ete chi pakvelu inchu en hetacgum operatyan ev shut chen katarum hetagayum erexai het ardyoq xndirner chi lini naxapes shnorhakalutyun

Mariam

20.01.2016

hargeli bjishk es arden 20 tarie virahatvelem u hima hxiem hnaravore vor da azdi im cnndaberutyan vra kam indz argelem erexayis luys ashxarh berel..srti bnacin arat axtoroshmamb virahatelen norq marashum..xndrumem patasxanel

Veronika

28.12.2015

Shat shnorhakal em patasxani hamar!!!

Մեդ-Պրակտիկ

27.12.2015

Հարգելի Veronika, բարև Ձեզ: Բաց զարկերակային ծորանի կամ այլ կերպ ասած բաց Բոտալյան ծորանի դեպքում կլինիկական ախտանիշներ դիտվում են 9մմ և ավելի տրամագծի դեպքում: 2-2.5մմ բավականին փոքր է, հնարավոր է, որոշ ժամանակ անց ինքնուրույն փակվի, նույնիսկ չփակվելու դեպքում, դեղորայքային բուժումը բավական կլինի: Հարկավոր է ուղղակի պարբերաբար հետազոտել և գտնվել բժշկի հսկողության տակ:

Veronika

20.12.2015

shnorhakalutyun ,isk bac zarkerakayin corani hamar ,vor xndrem kaseq? chaper@ 2- 2,5mm e nshvac

Մեդ-Պրակտիկ

18.12.2015

Հարգելի Veronika,օվալաձև անցքը գտնվում է միջնախասրտային միջնապատի վրա,այն ներարգանդային կյանքի ընթացքում ապահովում է կապը արյան մեծ և փոքր շրջանառությունների միջև,քանի որ դեռ թոքերը չեն մասնակցում շնչառությանը:Երեխայի ծնվելուց հետո այն փակվում է երեխայի կյանքի առաջին 1-1.5 տարիների ընթացքում:Անհանգստանալու կարիք այժմ չկա:Խորհուրդ է տրվում դինամիկ հսկողություն:Եթե մինչև նշված ժամկետները այն ինքնուրույն չի փակվում,ապա կախված դրա չափերից և առկա կլինիկական դրսևորումներից որոշվում է հետագա բուժման պլանը:Մեծ չափի օվալ անցքի դեպքում,որը ունի կլինկիկական դրսևորումներ,հնարավոր է լինի վիրահատության կարիք:Մեծ մասամբ անցքը ինքնուրույն փակվում է և վիրահատության կարիք չի լինում, բաց օվալ անցքը չի խանգարում երեխայի նորմալ աճին և  զարգացմանը:

Veronika

15.12.2015

Hargeli bjishk kpatasxanek xndrum em,balikis 3 amsakanum axtoroshel en bac zarkerakayin coran,bac oval ancq,inch petq e anel?shnorhakalutyun!!!

Մեդ-Պրակտիկ

30.10.2015

Հարգելի'  կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել:  Հայցում են Ձեր ներողամտությունը:

Մեդ-Պրակտիկ

25.08.2015

Հարգելի Hripsime, շնորհակալություն գնահատանքի և բարի խոսքերի համար: Մենք ընդամենը կատարում ենք մեր մասնագիտական պարտքը: Բարին ընդ Ձեզ: 

Hripsime

15.07.2015

Shat shnorakalem Hargeli Bjishk jan.iskapes shat uraxem u shnorakal dzeznic duq im anhagstucyun@ kiseciq,u bolor baliknerin aroxchucyunem cankanum,u dzer nman hamberataar bjishkner mer erkrum tox shat linnnen.evs mek angam shnorakalem

Մեդ-Պրակտիկ

13.07.2015

Հարգելի Hripsime, բարև Ձեզ: Մենք անկեղծորեն կիսում ենք Ձեր ուրախությունը և ցանկանում Ձեր բալիկին ամուր առողջություն:

Hripsime

17.06.2015

barev dzez hargeli bjishk jan es shat shnorakalem dzer xorurdneri hamar,u uzumem texekacnel vor balikis oval ancq@ lriv pakvele shat shnorakalem xoruhrdneri hamar

Մեդ-Պրակտիկ

22.05.2015

Հարգելի Ani, բարև Ձեզ: Սրտի արատների դեպքում կանխատեսումը կախված է արատի տեղակայումից, դրա չափերից: Խնդրում եմ մանրամասնեք կոնկրետ սրտի որ արատի մասին է խոսքը, կփորձենք օգնել Ձեզ:

Ani

18.05.2015

Barev dzez im erexan cnvela srti aratov axtofoshum@ srti vra ancqer uni asexi ancqi chapov da aedzyoq kpakvi inqnuryu te virahatutyan kariq ka u da ira kyanqin vtanq chi handisanum, naxapes shnorakalutyun

Hripsime

20.04.2015

Shat shnorakalucyun bjishk jan,

Մեդ-Պրակտիկ

19.04.2015

Հարգելի Hripsime, անհաս կոչվում են այն նորածինները, որոնք ծնվում են հղիության 37 շաբաթից շուտ ժամկետներում: Ձեր բալիկը ծնվել է 37 շաբաթից հետո, բացի դրանից նրա քաշը և հասակը նորմայի սահմաններում են, և անհասության մասին խոսք լինել չի կարող: Պատճառն այլ է:

LIANNA

16.04.2015

SHAT SHNORHAKALUTYUN BJISHK JAN

Hripsime

16.04.2015

Hargeli bjishk im balik@ 20 or shurt en kesaryan arel pastoren eta exel xndir@'bayc inq@ anhas chi exel bjishk jan normal chapo.2950qash@.,50boy@

Hripsime

16.04.2015

ha grvats ev bac oval ancq,balikis hskox masnaget@ Qurdov Karen Kostantinvichna,

Մեդ-Պրակտիկ

15.04.2015

Հարգելի LIANNA, Ձեր բալիկի մոտ դեֆեկտը գտնվում է ոչ թե միջնախասրտային միջնապատի, այլ միջփորոքայինի, որն ունի մկանային կառուցվածք: Իսկ օվալ անցքը գտնվում է միջնախասրտային միջնապատի վրա: Դեֆեկտի չափը կարելի է որոշել միայն էխոկարդիոգրաֆիայով: Եթե բժիշկը նշել է, որ դեֆեկտի չափերը փոքր են, ապա շատ մեծ հավանականություն կա, որ այն ինքնուրույն կփակվի, քանի որ երեխայի տարիքի հետ տեղի է ունենում նաև սրտի չափերի մեծացում և սրտի մկանային զանգվածի ավելացում, և քանի որ դեֆեկտի չափերը փոքր են միջնապատի մկանները ժամանակի ընթացքում ինքնուրույն կփակեն դեֆեկտը: Անհրաժեշտ է ուղղակի դինամիկ հսկողություն: Մեծ դեֆեկտների դեպքում բուժման միակ տարբերակը վիրահատականն է: Փոքր չափի դեֆեկտները, եթե նույնիսկ դրանք չփակվեն էլ, չեն խանգարում երեխայի հետագա նորմալ աճին և զարգացմանը: Հաճախ նման հիվանները նույնիսկ չեն իմանում իրենց հիվանդության մասին: Այո հնարավոր է, որ հղիության ընթացքում տարած սուր շնչառական վարակը նման խնդիր առաջացներ, նման խնդիր կարող է հանդիպել նաև ժամկետից շուտ ծնված, այսինքն անհաս նորածինների մոտ: 

LIANNA

15.04.2015

INDZEL HRIPSIME JAN INDZELEN POLIKLINIKAYIC UXARKEL NORK MARASH;;;isk DZER EZRAKACUTYAN MEJ UXAKI GRVATCA BAC OVAL ANCK U VERJ?

Hripsime

15.04.2015

Lianna jan indz poliklinikayic uxegrelen norq marash,isk du?

LIANNA

15.04.2015

HA HRIPSIME JAN IM TXAYINNELA ETPES GRATS MIJPOROKAYIN MIJNAPATI MKANAYIN DEFEKT BAC OVAL ANCK;;;;ISK DU VORTEXES TAREL HETAZOTUTYAN KO AXJKAN?

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ